Հենց հիմա «Ռատկո» ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը Ֆիզիկայի գիտավանում (տեսանյութ)

Ֆիզիկայի գիտավանի բնակիչները ահազանգել են. «Հենց հիմա «Ռատկո» ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը Ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը!

Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապաղ!»,- գրված է  «ՖիզԳորոդոկ»-ի ֆեյսբուքյան էջում՝ կից տեսանյութով: