Նոր պատերազմից առաջ` գունագեղ տոնակատարությո՞ւն (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է:

Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, թե սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, ու շեշտեց․ «Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած նահատակների հիշատակին»: Ուշադրություն դարձրեք՝ գունագեղ տոնակատարություն՝ զոհված նահատակների հիշատակին․․․

Մարդիկ տարակուսած արձագանքում են՝ հազարավոր տղերք ենք կորցրել, հայ ընտանիքներ են դժբախտացել, ունենք հազարավոր անհետ կորածներ, դիահերձարաններում անթաղ մնացած մարմիններ, Բաքվի բանտերում հարյուրից ավելի գերեվարվածներ, իսկ երկրի վարչապետը գունագեղ շոու է ուզում կազմակերպել:

Մինչ Փաշինյանը խոսում է գունագեղ տոնակատարության անցկացման մասին, ադրբեջանաթուրքական տանդեմը համատեղ զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի կողմից Արցախից բռնազավթված տարածքում՝ Քաշաթաղի շրջանում, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Հետևաբար, զորավարժությունները մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։

Մյուս կողմից, Փաշինյանը ակտիվորեն լծվել է խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի իրականացմանը․ բացահայտ հայտարարեց, որ խաղաղության գործընթացը վերաբերում է հենց Ադրբեջանին և Թուրքիային։

Այսպիսով, ՀՀ վարչապետը պատրաստվում է Արցախում ռազմական հանցագործություն իրականացրած Ալիևի ու Էրդողանի հետ գնալ խաղաղ հակագործակցության։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում: