Ռուսաստանը դեսպան կուղարկի Աֆղանստանի կառավարության երդմնակալությանը

Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալությանը Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներկայացված կլինի դեսպանների մակարդակով, ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Ոչ, ես չեմ գնա այնտեղ Ռուսաստանը ներկայացնելու: Ամենայն հավանականությամբ, այդ ամենը կլինի դեսպանների մակարդակով», – լրագրողներին ասել է Մատվիենկոն, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն: