Թալիբանի ներկայացուցիչները հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել Թալիբանի ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ և Թուրքիայի ներկայացուցիչների հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Cnnturk-ը։

Թալիբանի ներկայացուցիչ Սուհեիլ Շահինի փոխանցմամբ՝ հանդիպման առանցքային թեմաներն են եղել Քաբուլի օդանավակայանի անվտանգության և կառավարման, ինչպես նաև առհասարակ Աֆղանստանում տիրող իրավիճակն ու Աֆղանստանի, Թուրքիայի և ՌԴ-ի հետագա հարաբերությունները։