Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն

Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն մահացել է կյանքի 89-րդ տարում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Agence France-Presse-ին, այս մասին հայտնել է դերասանի փաստաբանը: Աղբյուրը մահվան պատճառի և հանգամանքների մասին մանրամասներ չի ներկայացնում: