Ռուս խաղաղապահներն ապահովել են բջջային կապի և ինտերնետի անվտանգ վերականգնումը. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային կապի աշտարակի անվտանգ վերականգնումը՝ Արցախի հեռավոր շրջանների շուրջ 5 հազար բնակիչների ապահովելու բարձրորակ բջջային կապով և գերարագ ինտերնետով, հայտնում է ՌԴ ՊՆ-ը:

Մարտակերտի շրջանում, կողմերի սահմանազատման գծի մոտ, հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները, ռուս խաղաղապահների հսկողության ներքո, բջջային կապի ալեհավաք-կայմ կառույցներում կատարել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ:

«Այսօր մեր խնդիրն է ապահովել սահմանազատման գծի մոտ գտնվող բջջային աշտարակի վրա աշխատանքի անվտանգությունը: Այդ կապակցությամբ ընկերության ղեկավարությունը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը`աշխատանքի անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը: