Մեզ՝ որպես հասարակության, պակասում է համազգային ամոթը

Այսօր գործի բերումով մոտ 10 րոպե քայլեցի Հյուսիսային պողոտայից մինչև Թումանյան-Մաշտոց խաչմերուկ…

Մեզ՝ որպես հասարակության, պակասում է համազգային ամոթը՝ ամոթը, որ ինչ-որ բաշիբոզուկ տիրացել և իր պիղծ ներկայությամբ ապականում է մեր սրբազան հողը Քարվաճառում, Հադրութում, Շուշիում, Սյունիքում, Գեղարքունիքում և այլուր։

Մենք դեռ չենք գիտակցում՝ ինչ ենք կորցրել և գոնե դույզն-ինչ չենք ամաչում դրա համար։

Սակայն ամոթի քավարանով անցնելու դեպքում է միայն, որ գալու է թողությունը, ինչը կրկին պետք է պսակվի մեր անխուսափելի հաղթական մուտքով Երուսաղեմ Հայոց՝ Շուշի։

#չՀայաստանը

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջից