Իսպանիայի կոնգրեսի պատգամավորը շնորհավորել է Արցախի անկախության 30-ամյակը
Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր, Ջոն Ինյարիտու Գարսիան Twitter-ում շնորհավորել է Արցախի անկախության 30-ամյակը։
«Շնորհավոր տոնդ, Արցա՛խ։ Այսօր լրանում է Արցախի անկախության 30 -ամյակը: Խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում այս ժողովրդին, որը շատ է տուժել պատերազմական վայրագությունների պատճառով», – գրել է Ինյարիտուն։