Եթե Փաշինյանը մեկներ Արցախ՝ ժողովուրդը ցասումով կդիմավորեր նրան (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն է:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։

Եվ այսպես, 30 տարի առաջ այս օրը հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետությունը. չնայած Արցախը համարվում էր չճանաչված պետություն, բայց իր պետական կայացած ինստիտուտներով Արցախն աշխարհին ապացուցում էր իր անկախության անշրջելիությունը, ապացուցում էր իր ժողվրդավարական լինելը, կայացած ու զարգացող անկախ պետականություն լինելը:

Ամեն տարի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքում մեծ շուքով նշվում էր Արցախի Հանրապետության անկախության օրը։ Հայաստանի Հանրապետությունից, աշխարհի տարբեր երկրներից ժամանում էին հյուրեր, տոնական միջոցառումները շարունակվում էին մինչև ուշ գիշեր․․․

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Սակայն Փաշինյանի իշխանության թեթև ձեռքով կորցրել ենք Արցախի 10 հազարը քառակուսի կիլոմետրը․ այդ կորուստը սոսկ տարածք չէ, այն հայրենիք է, կենսագրություն է, հազարավոր ճակատագրեր են: Մեծ է մեր ազգային կորուստը, բայց Արցախը կա՝ թեպետ ջարդված, վիրավոր, և ես վստահ եմ՝ Արցախը դեռ շտկելու է իր մեջքը:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում