Կրակոցներ են հնչել ոչ միայն դիրքերի, այլև Կութ գյուղի ուղղությամբ. այժմ իրավիճակը կայուն է. Կութի համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից կրակոցներ չեն հնչում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Սիմա Չիթչյանը:

«Ինչ եղել ա, իրիկունն ա եղել, հիմա ոչ մի բան չկա, փառք Աստծո: Բնակիչների շրջանում ո՛չ զոհ ունենք, ո՛չ վիրավոր: Պոստերից տեղյակ չեմ»,-նշել է նա:

Չիթչյանը տեղեկացրել է, որ 22:00-ից հետո ադրբեջանական կողմը մոտ կես ժամ կրակել է, ապա կրակը դադարել է: Կրակոցներ են եղել նաև գյուղի ուղղությամբ:

«Բնակիչներն իրիկունը խուճապի էին մատնված, հիմա տեղյակ չեմ»,-ամփոփեց Չիթչյանը: