2021-ի հունվարի 26-ին Իլհամ Ալիևը չթաքցրեց, որ իրենց արբանյակը հսկա դեր խաղաց պատերազմում․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020 թվականի հենց օգոստոսի 26-ին ԲՏԱ այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանը վերջնական և պաշտոնապես հայտարարեց, որ մեզ արբանյակ պետք չէ՝ չնայած իմ բազմաթիվ պնդումներին ու փաստերին, որ պետք է ավարտին հասցնել 2012-ից սկսած գործը և արբանյակը գնել կամ վարձակալել։

Արբանյակը մեզ հնարավորություն կտար արդյունավետ պայքար մղել թշնամու տեղաշարժի վերահսկման, դիրքերի տեղակայման, ամենակարևորը՝ Բայրաքթար աթս-ների թռիչքների դեմ պայքարում։

2021-ի հունվարի 26-ին Իլհամ Ալիևը չթաքցրեց, որ իրենց արբանյակը հսկա դեր խաղաց պատերազմում՝ տեղորոշելով հայկական կողմի յուրաքանչյուր քայլ։

Իսկ մեր իշխանությունը 2020-ի հենց այս օրը՝ օգոստոսի 26-ին թաղեց արբանյակի ծրագիրը՝ պատճառ դառնալով մոտ 5000 հայ զինվորի մահվան»։