Հայաստանը տանում են ինքնաոչնչացման (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը Ազգային ժողովի նախկին պատգամավոր  Արման Աբովյանն է:

Երկրորդ օրն է՝ խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավորության 2021-2026 թթ. ծրագիրը։ Իշխանական պատգամավորների ելույթներում առկա է  հետևյալ  մտածողությունը․

  • Արցախի կորստի հարցում իրենք մեղավոր չեն, դա եղել է իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված,
  • չնայած Արցախը կորցրել ենք, բայց, դե ոչինչ, հիմա լավ հնարավորություն է ստեղծվել համագործակցել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որովհետև խանգարող բան չկա: Իսկ եթե խանգարող ինչ -որ հարցեր էլ կան՝ կարելի է գնալ զիջումների,
  • Հայաստանը պետք է բացի սահմանները, Հայաստանը պետք է նպաստի տարածաշրջանային խաղաղությանը՝ ի հաշիվ Հայաստանի, տարածքներ տալով Ադրբեջանին:

Ինչ վերաբերում է  Արցախին, Փաշինյանի  իշխանությունն ամբողջությամբ ձեռքերը լվացել է Արցախից, և փաստորեն, ասում են՝ Արցախով թող զբաղվեն ռուսներն ու Մինսկի խմբի համանախագահները,

Հայաստանի սահմանները պահելու հարցն էլ  թողնել են  ռուսներին, հանգեցնելով նրան, որ  մեզ ուժեղ հզոր բանակ պետք չէ, ասել է թե՝ սրանց հռչակած ապագայում չկա ուժեղ, հզոր Հայաստան…

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։