Ինքներդ կռահեք, թե որտեղ կվերաբնակեցվեն աֆղանցիները Ադրբեջանի իշխանությունների կողմից (տեսանյութ)

Հասկանում եմ, որ տեղին չէ իմ այս գրառումը, բայց մինչ մարդիկ դիտում են «Հայաստանի Ազգային ժողովի նիստ» կոչվող քաղաքական… (որակավորումը դուք որոշեք), հենց այս պահին Հայաստանի և Արցախի շուրջ տեղի են ունենում գործընթացներ, որոնք, ցավոք, չեն արժանանում երկրի բարձրագույն քաղաքական «էլիտայի» ուշադրությանը:

Ադրբեջանն ու Թուրքիան սկսում են Արցախի տարածքների օկուպացիայի ամրապնդման հերթական փուլը, և շատ մոտ ապագայում դա կազդի Հայաստանի սահմանամերձ տարածքների վրա:

Խոսքը գնում է հայկական տարածքների ինտենսիվ բնակչավորման մասին ոչ միայն թուրքալեզու քոչվոր ցեղերի (ադրբեջանցիների) ներկայացուցիչների, այլև Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և Աֆղանստանից ներգաղթյալների կողմից:

Տեղեկատվությունը, ի դեպ, նոր չէ, սակայն Աֆղանստանի վերաբերյալ կցանկանայի ընդգծել, որ Թուրքիան արդեն վերահսկում է այսպես կոչված Աֆղանստանից փախստականների հոսքի զգալի մասը:

Հիմա պարզապես նայեք քարտեզին և ինքներդ կռահեք, թե որտե՞ղ կվերաբնակեցվեն աֆղանցիները Ադրբեջանի իշխանությունների կողմից, ուր իրենք կհասնեն թուրքերի թեթև ձեռքով:

Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ դրանք հիմնականում լինելու են Հայաստանին սահմանակից տարածքները և Արցախի օկուպացված տարածքները, և սա, ի դեպ, շատ մոտակա ապագայում:

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից