ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին քաշքշելով դուրս են հանել օթյակներից. NEWS.am

Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների  միջև ծեծկռտուքի ժամանակ ՊՊԾ աշխատակիցները ԶԼՄ-ների համար նախատեսված օթյակներից լրագրողներին քաշքշելով ու հրելով դուրս են հանել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան տեսանկարահանել տեղի ունեցողը։

Քաշքշոցի ընթացքում որոշ լրագրողներ մարմնական թեթև վնասվածքներ են ստացել։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ՊՊԾ աշխատակիցը օպերատորի ձեռքից փորձում վերցնել տեսախցիկը։