Աֆղանստանի նախկին նախարարը Գերմանիայում սննդամթերքի առաքիչ է աշխատում

Աֆղանստանի հաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Սայեդ Ահմադ Շահ Սադաթը 2020 թվականից բնակվում է Գերմանիայում և սննդամթերքի առաքիչ է աշխատում:  Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Leipziger Volkszeitung-ին:

Հրատարակության տվյալներով՝ նա Աֆղանստանի կառավարությունում աշխատել է մինչև 2018 թվականը: Նրա հիմնական խնդիրներից մեկն այն ժամանակ հեռահաղորդակցության ցանցի ընդլայնումն էր:

Նախկին նախարարը Գերմանիա մեկնել է անցած տարվա դեկտեմբերին, և երբ խնայողությունները վերջացել են, աշխատանք է գտել: «Հիմա ես հասարակ կյանք եմ վարում»,- նրա խոսքերն է մեջբերում է թերթը: Նախկին նախարարը հույս ունի հետագայում աշխատանք գտնել հեռահաղորդակցության Telekom ընկերությունում, նշվում է հոդվածում: