Թուրքիան երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը. Չավուշօղլու

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությանը, երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի «բռնակցումը»։ Կիևում անցկացվելիք «Ղրիմի հարթակ» համաժողովից առաջ լրագրողներին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին, որպեսզի ցույց տա աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կարևորությունը, որն իրենք տալիս են ղրիմյան թաթարների իրավունքներին:

«Երբեք չենք ճանաչել և չենք ճանաչի Ղրիմի բռնակցումը: Սակայն այդ մասին խոսելը բավարար չէ: Մենք արտահայտում ենք մեր համերաշխությունն այլ բարեկամ և դաշնակից երկրներին, որոնք աջակցում են Ղրիմի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ասել է Չավուշօղլուն: