Տավուշի սահմանագոտուց բնակչության տարհանում չի նախատեսվում․ մարզպետարանի պարզաբանումը

Տավուշի մարզպետարանը պարզաբանում է տարածել՝ հերքելով մարզի սահմանագոտուց բնակչության տարահանման մասին շրջանառվող լուրերը․ «Հարգելի քաղաքացիներ, շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Տավուշի մարզպետի 2021 թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»,- գրված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: