Օգոստոսի 22-ին լրանում է Ֆիզուլիի ազատագրման 28-րդ տարին (տեսանյութ)

Օգոստոսի 22-ին լրանում է Ֆիզուլիի ազատագրման 28-րդ տարին։ Վերջին պատերազմից հետո այս տարեդարձներն արժևորելը է՛լ ավելի կարևոր է՝ որպես գալիք վերաազատագրումներին տանող հոգևոր ճանապարհի անբաժան մաս։

Անշուշտ, Ֆիզուլիի ազատագրումը հնարավոր է դարձել մի քանի ստորաբաժանումների ներդրման շնորհիվ (Մարտունու ՊՇ՝ Դիլաղարդա-Ղարվանդ ուղղությամբ, Հադրութի ՊՇ՝ Կավաքի ուղղությամբ), սակայն ժողովրդական հիշողության մակարդակում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ամենահիշարժանը Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ մոտոհրաձգային բրիգադն է։ Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ գործողության ելքը վճռվեց նրանց թևանցող հանդուգն հարվածի շնորհիվ։ Ճեղքելով ադրբեջանական պաշտպանությունը՝ բրիգադը դուրս եկավ դեպի Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի և Հորադիզ գյուղ՝ կիսաօղակի մեջ առնելով Ֆիզուլիում մնացած թշնամական զորքին, որ խուճապահար փախավ։

Այս վիդեոն ամեն տարի օգոստոսի 22-ին կիսում եմ՝ ի նշանավորումն անհավանական թվացող հաղթանակները հավանական դարձնող ոգու՝ «Իշքան էլ վատ ըլնի, էնքան մեր համար հեշտ ա, մե՛կ ա՝ ոչ թե գյուղերը պիտի տանք, այլ մենք Ֆիզուլին հարուր տոկոս պտի վերցենք»։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից։