Աֆղանստանում դիմադրության շարժման ղեկավարությունը սկսել է բանակցություններ թալիբների հետ

Ահմադ Մահսուդը, ով ստանձնել է «Թալիբան»-ի դեմ դիմադրության ղեկավարությունն ահաբեկչական այդ խմբավորման հսկողության տակ աֆղանական Փանջշերի նահանգում, սկսել է բանակցություններ թալիբների հետ։ Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը։

Ըստ հաղորդման՝ Ահմադ Մահսուդը բանակցում է ներառական կառավարություն ստեղծելու համար, սակայն մինչև այժմ որևէ դրական տեղաշարժ այս ուղղությամբ չի արձանագրվել։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ կեղծ են լուրերն այն մասին, թե Մասուդը հավատարմության երդում է տվել «Թալիբան»-ին:

Նշենք, որ այս վերջին լուրի կեղծ լինելը հաստատել են նաև «Թալիբան»-ից: Նրանք հայտարարել են միայն, որ ներառական կառավարություն ստեղծելու հետ կապված բանակցությունները շարունակվում են։