Եվրոպայի և Ասիայի 11 երկրներ առաջարկել են իրենց տարածքը Աֆղանստանից տարհանվող մարդկանց տարանցման համար

Եվրոպայի և Ասիայի 11 երկրներ առաջարկել են իրենց տարածքը Աֆղանստանից տարհանվող մարդկանց տարանցման համար։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ, հայտնում է C-Span հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Կատարի ավիաբազայի գերբեռնվածությունն ուրբաթ ստիպել է ամերիկյան իշխանություններին 6-7 ժամով դադարեցնել տարհանման չվերթները Քաբուլից և տարանցման նոր կետեր փնտրել։

Իրենց տարածքն առաջարկած երկրներն են Բահրեյնը, Դանիան, Գերմանիան, Իտալիան, Ղազախստանը, Քուվեյթը, Թուրքիան, Տաջիկստանը, ԱՄԷ-ն, Մեծ Բրիտանիան և Ուզբեկստանը։