Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանության բոլոր տարածքային ստորաբաժանումներ մուտք գործելու համար պարտադիր է կրել դիմակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպեսև բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։

Առանց պաշտպանիչ դիմակի ներկայացած անձանց մուտքը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ սահմանափակվելու է։

Հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ: