Աֆղանստանի նախագահն ուղերձով դիմել է երկրի ժողովրդին

Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Գանին (Ղանին) սոցցանցերում ազգին հասցեագրված ուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ Աֆղանստանից հեռացել է առանց արյան։ Նշել է, որ իրեն պարտադրել են հեռանալ, և ինքը չի ցանկանցել արյունահեղության պատճառ դառնալ։ Գանիի խոսքով՝ թալիբները խոստացել էին չմտնել Քաբուլ, սակայն շրջափակել են նախագահական պալատը։

Գանին անհիմն է անվանել պնդումները, թե ինքն իր հետ գումար է տարել հանրապետությունից։ Իր հետ վերցրել է միայն մեկ պայուսակ գիրք։ Հաստաստել է լուրերը, որ ինքը գտնվում է ԱՄԷ-ում և խոստացել մոտ ժամանակներս վերադառնալ Աֆղանստան։