Իրանի բողոք-նամակը Կովկասում «Ադրբեջան» անվամբ կեղծ երկիր ստեղծելու կապակցությամբ (1918 թ.)

Իրանի պետության բողոք-նամակը Կովկասում «Ադրբեջան» անվամբ կեղծ երկիր ստեղծելու կապակցությամբ՝ օգոստոս 28, 1918-ին:

Ստորև ներկայացնում ենք նամակի թարգմանությունը․

«Իրանի դեսպանություն, Ստամբուլ

Հարգելի ԱԳՆ.

Կովկասում ռուս-օսմանական հաշտության պայմանագրի հետևանքով «Ադրբեջան» անունով պետություն է կյանքի կոչվում, հաշվի առնելով, որ Իրանի պետության սահմաններում Թավրիզի գլխավորությամբ այդ անունով նահանգ գոյություն ունի և այն, որ պատմության մեջ երբեք այդ անունով պետություն գոյություն չի ունեցել, հետևաբար Իրանի պետությունը ապշած է և վերանայելու անհրաժեշտություն է զգում այս խնդրում:

28 օգոստոս 1918»։