Իրան-Թուրքիա հարաբերություններում նշմարվում են լարվածության կայծեր

Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն օրերս թուրքական հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց էր տվել, որտեղ ասել էր, որ Թուրքիան Իրանում ունի հսկայական լրտեսական ցանց, որը գործում է բավականին արդյունավետ, և այն պետք է կարգավորի աֆղանստանցի փախստականների հոսքն ու ուղղությունները։

Տեղեկատվությունը տարածվել է իրանական մեդիատիրույթում՝ հարուցելով իրանցիների դժգոհությունը։

Այս հայտարարությանը լուր տարածվել, որ Իրաքում թուրքական զինուժը ռմբակոծել է իրանամետ «Հաշդ ալ-Շաաբի» դիրքերը։

Եթե հիշենք, որ որոշ ժամանակ առաջ էլ «Հաշդ ալ-Շաաբի» ենթակայությամբ գործող խմբավորումներից մեկը տեսագրություն էր տարածել, որտեղ սպառնում էր Թուրքիային, ապա պատկերն առավել ամբողջական կլինի։

Հաշվի առնելով տարածաշրջանային իրադարձությունները՝ առաջիկայում չի բացառվում Թուրքիա-Իրան շահերի բախման էլ ավելի ակնհայտ դեպքեր։

Հ.Գ. Հայաստանի համար Իրանի հետ համագործակցելու բավականին հետաքրքիր ևս մեկ դաշտ է բացվում։

 

Իրանագետ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։