Սևանա լճից հավելյալ ջրառ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը խորհրդարանում դրվեց քվեարկության։

Երկրորդ ընթերցմամբ նախագիծն ընդունվեց՝ 65 «կողմ» ձայներով։ Նախագծին դեմ էր 18 պատգամավոր, ձեռնպահ չկար։

Ըստ օրենքի՝ Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանվում է մինչև 245 մլն մ3: Մինչև այս օրենքը սահմանված էր 170 մլն մ3: