Երասխի սահմանային տարածքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Օգոստոսի 17-ին, ժամը 14։14-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, այրվում է խոտածածկ տարածք, հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։