Վահան Բադասյանի գործը հասել է դատարան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի գործն արդեն դատարանում է։

Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Վահան Բադասյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին  Դատական նիստի օրը, սակայն, դեռ նշանակված չէ։

Հիշեցնենք, որ   Վահան Բադասյանը հունվարի 28–ին բերման էր ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ:  Նա հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։

Արցախյան պատերազմում լուրջ վիրավորում ստացած Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված  խափանման միջոց կալանքը փոխվել էր փետրվարի 10-ին։

Իսկ այս տարվա մարտ ամսին Վահան  Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, ով զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։