«Ամբերդ» արգելոցի մուտքը ՀՀ քաղաքացիների համար այսօր անվճար կլինի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին oգոստոսի 15-ին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, որն ավանդաբար  համարվում է նաև «Ամբերդ» պատմամշակութային  արգելոցի տարածքում գտնվող Վահրամաշեն կաթողիկե եկեղեցու ուխտի օր։

Նկատի ունենալով, որ Խաղողօրհնեքի օրը հավատացյալների մուտքը բավականին շատ է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական  միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով կիրակի օրը  «Ամբերդ» պատմամշակութային արգելոցի մուտքը ՀՀ քաղաքացիների համար անվճար կլինի։