Այս տարի արձանագրվել է մոլորակի ամենաշոգ հուլիսը

Այս տարի արձանագրվել է մոլորակի ամենաշոգ հուլիսը: Գիտնականների հավաստմամբ՝ ռեկորդային տապի պատճառը կլիմայական փոփոխություններն են՝ փոխանցում է Euronews-ը:

ԱՄՆ օդերևութաբանական գործակալությունը տեղեկացնում է, որ մոլորակի վրա անցյալ ամիս օդի միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմել է 16.73 աստիճան: Այս տարվա ռեկորդը գերազանցել է 2016-ի հուլիս ամսվա նախորդ ռեկորդը:

Միացյալ Նահանգների և Եվրոպայի որոշ հատվածներում հուլիս ամսից սկսել է անոմալ տապը: Օդերևութաբանական գործակալությունից հայտնում են, որ սա ցույց է տալիս մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների մեկնարկը, որն արտահայտվում է աննախադեպ շոգ եղանակով, անտառային հրդեհներով, երաշտով ու հեղեղումներով: Այս ամենի պատճառը մարդու կողմից էներգակիրների՝ ածխի, նավթի ու բնական գազի այրումն է: