Սուրեն Վարոսյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սուրեն Վարոսյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,– ասվում է որոշման մեջ։