Թուրքիայում հեղեղների հետևանքով 17 մարդ է զոհվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Քաստամոնու, Սինոփ և Բարթին նահանգներում առատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով արդեն զոհվել է 17 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Սոցիալական ցանցերում կատարած հրապարակման մեջ Էրդողանը նշել է, որ սևծովյան ափամերձ նահանգներում հեղեղների դեմ պայքարում աշխատում է 4․644 հոգանոց փրկարարական անձնակազմ, 610 մեքենա, 437 տրակտոր, 66 շտապօգնության մեքենա, 19 ուղղաթիռ, 24 նավակ և այլ տեխնիկա։

Էրդողանը հայտարարել է նաև, որ վերջին օրերին երկրում  մոլեգնող աղետների պատճառով չեղարկվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադրման 20-րդ տարեդարձի միջոցառումները, որոնք նախատեսած էին օգոստոսի 14-ի համար։