ՔՊ-ն տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վահե Ղալումյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վահե Ղալումյանին: Վահե Ղալումյանի կենսագրությունը ներկայացրեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:

Ազգային ժողովում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: