Ալեն Սիմոնյանը պետք է կողմնորոշվի՝ ՔՊ վարչության անդա՞մ է, թե՝ ԱԺ նախագահ. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական մեծամասնությունը չի կարող որոշել, թե ընդդիմությունը ինչպես  և ինչպիսի ելույթներ պետք է ունենա, իսկ ԱԺ նախագահը պարտավոր է իր դերում  մնալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ալեն Սիմոնյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը ՔՊ վարչության անդա՞մ է, թե՝ ԱԺ նախագահ։ Պատգամավորների հետ որևէ մեկն իրավունք չունի նման կերպ խոսելու։ Մենք տալիս ենք քաղաքական գնահատական, իսկ քաղաքական մեծամասնությունը պետք է համակերպվի դրա հետ, պետք է նստեն ու լսեն այդ գնահատականները»,– ասաց Սաղաթելյանը։

Ավելին՝ տեսանյութում