Սա կուրսային աշխատանքի տեղ չէ, ոչ էլ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ամբիոն. Արծվիկ Մինասյան

Հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ հնչող հարցերից տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն ու ընդդիմությունը տեղերով փոխվել են: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Դուք ունակ չեք ձեր սխալներն ու բացթողումներն ընդունելու, փոխարենը անընդհատ մեղադրում եք ընդդիմությանը: Երբ դուք խոսում եք անձնական որակումների մասին, ուղղաթիռի մասին մեղադրանքներ եք առաջ քաշում, բա չե՞ք հիշում ձեր քաղաքական առաջնորդի խոսքը, թե իր ինքնաթիռը պետք է թռչի, չի կարող կանգնած մնալ»,-ասաց նա: