Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Չինաստանի հյուսիսարևմտյան շրջանում

Ռուսաստանի ու Չինաստանի երկկողմ հարաբերությունների խորացման ֆոնին՝ երկու երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում Չինաստանի հյուսիսարևմտյան շրջանում՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Զորավարժությունների մեջ ներառված են ցամաքային և օդային վարժանքները, որոնք անցկացվում են Աֆղանստանի հետ սահմանին մոտ:

Ռուսաստանն ու Չինաստանը դաշնակցում են քաղաքական և ռազմական ոլորտներում՝ հակադրվելով Միացյալ Նահանգներին ու այդ երկրի դաշնակիցներին: