Չինացի դիվանագետը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը սպառնում Է Ասիայի կայունությանը

Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային (ԱՍԵԱՆ) առընթեր ՉԺՀ-ի դեսպան Դեն Սիցզյունը քննադատել է ամերիկյան դիվանագիտության մեթոդները: Այդ մասին  հաղորդել է «Պառլամենտսկայա գազետա»-ն:

ԱՄՆ-ը զբաղվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարբեր բլոկների ստեղծմամբ, որոնց ձեւավորումը տանում է քաղաքական լարվածության աճի, Դեն Սիցզյունը հայտարարել է The Paper նորությունների պորտալին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ներկայում Վաշինգտոնը զբաղված է այսպես կոչված ասիական ՆԱՏՕ ստեղծելով, որի մեջ պետք Է մտնեն Ճապոնիան, Ավստրալիան և Հնդկաստանը: Այդ հայեցակարգի հետագա զարգացումը կարող է լրջորեն վնաս հասցնել տարածաշրջանային խաղաղությանը և Հարավ-Արևելյան Ասիայի կայունությանը, «Պառլամենտսկայա գազետա»-ն հաղորդում է չինացի դիվանագետի կարծիքը: Վաշինգտոնն ակտիվորեն միջամտում է ուրիշ պետությունների ներքին գործերին և ճնշում գործադրում տարբեր երկրների կառավարությունների վրա, շարունակել է Դեն Սիցզյունը:

Վերջապես, ԱՄՆ-ը միջազգային համաժողովները, այդ թվում՝ Հարավ-Արեւելյան Ասիայում անցկացվողները, հետեւողականորեն օգտագործում է  բացառապես իր աշխարհաքաղաքական օրակարգը առաջ տանելու համար, հավելել է ԱՍԵԱՆ-ին առընթեր ՉԺՀ-ի դեսպանը: Այդ մոտեցումը մասնակիցներին հեռացնում է այնպիսի գործնական հարցերի քննարկումից, ինչպիսին վերականգնումն է կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակից հետո, և խանգարում է պետությունների միջև նորմալ փոխգործակցությանը, կարծում է դիվանագետը:

Վերջերս Ասիայում տեղի ունեցած միջազգային համաժողովներում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հայտարարությունները հաստատում են Վաշինգտոնի կարգավիճակը՝ որպես տարածաշրջանում հանգստության գլխավոր խախտողի, ընդգծել է Դեն Սիցզյունը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերակեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրել է ԱՄՆ-ին վարկաբեկելու մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: