Լին Թրեյսին և Ջոն Ալելոն պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաների հետ մասնակցել են վարպետության դասի

Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն մասնակցել են արվեստի վարպետության դասի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաների հետ:

Վահագնը և Զառան տեղացի արվեստագետներ են։ Նրանք ներգրավված են «Իմ Հայաստան» ծրագրում, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, և իրականացնում Սմիթսոնյան ինստիտուտը։

«Պարոն Ալելոն Վահագնի աջակցությամբ պատրաստեց կավե աման։ Զառան օգնեց դեսպանին և տնօրենին բատիկի տեխնիկայով զարդարելու իրենց անունների սկզբնատառերը։

Վարպետության դասի ավարտին դեսպան Թրեյսին և պարոն Ալելոն գնեցին երեխաների պատրաստած կավե հուշանվերները: Այդ հուշանվերների վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած ընտանիքներին»,- ասվում է USAID Armenia-ի Ֆեյսբուքի էջում: