Ճապոնիայում թայֆունի պատճառով սկսել են տարհանել 160 հազար բնակչի

Ճապոնիայի հարավ-արեւմուտքում 160 հազար բնակչի  տարհանման մասին էհայտարարվել «Լուպիտ» թայֆունի պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը ։

Այսպես, տարհանման մասին հաղորդագրություն են ստացել Կյուսյու կղզու հյուսիսային մասի մոտ 139 հազար բնակիչ, վեց հազար ճապոնացիներ Ֆուկուոկա տարածքում, շուրջ 2 հազարը՝ Օիտայում, իսկ 13 հազարը՝ Կագոսիմայում:

Նշվում է, որ ներկայումս «Լուպիտ» թայֆունն անցնում է ցամաքով Մակուրաձակի բնակավայրի շրջանում: Կենտրոնում ճնշումը հասնում է 990 հեկտոպասկալի, իսկ նրան ուղեկցող քամու արագությունը գնահատվում Է ժամում 108 կիլոմետր: Նշվում է, որ տարածաշրջանում կարող է օրական մինչեւ 300 միլիմետր տեղումներ գրանցվել: Բնակիչներին նաեւ նախազգուշացնում են սողանքների եւ հեղեղումների բարձր սպառնալիքի մասին: