Մեկնարկել է «Armenia First» նախաձեռնության և «Help Foundation» հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված Հայկյան մրցանակաբաշխությունը

Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց «Armenia First» նախաձեռնության և «Help Foundation» հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված Հայկյան մրցանակաբաշխությունը։ Պարգևներ կստանան մի շարք հայորդիներ, ովքեր 44-օրյա պատերազմին և դրանից հետո իրենց աջակցությունն ու նոր ծրագրերի պատրաստակամությունը բերեցին Հայաստան։

Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ Հայաստանն ու Արցախը հիմա առավել քան երբևէ իր զավակների կարիքն ունեն։ Մեր հայրենիքին 44 օրյա պատերազմի և դրան նախորդած արհավիրքների ժամանակ ոլորտային օժանդակություններն ու բնակչության կարիքների ապահովումը, ինչպես նաև առաջնագիծը եղել են հայորդիների հոգածության ու ուշադրության կենտրոնում։

Այս անգամ Հայկյանը նվիրված է մեր հայրենիքի մտահոգություններով ապրող հայորդիներին։ Մեր հայրենիքի համար այս դժվարին պահին Հայկյանի առաքելությունը բոլորիս ջանքերի մեկտեղումն է՝ ծառացած դժվարությունները փոքր ինչ թեթևացնելու բոլորիս անկեղծ ցանկությունը։

Այսօր «Help» հիմնադրամը և «Armenia First » նախաձեռնությունն համատեղ իրականացնում են «Հայկյան» մրցանակաբաշխությունը։ Պարգևներ կստանան մի շարք հայորդիներ, ովքեր 44-օրյա պատերազմին և դրանից հետո իրենց աջակցությունն ու նոր ծրագրերի պատրաստակամությունը բերեցին Հայաստան։