Հակահայ իշխանության հանցավոր թողտվությամբ կորոնավիրուսի նոր, առավել վարակիչ ու վտանգավոր շտամները նույնպես ներթափանցում են Հայաստան. 2

Հաղորդում հանցագործության մասին, կամ` Հայաստանը նոր աղետի շեմին

 

Սկիզբը` այստեղ 

«Մեր տրամադրության տակ եղած փաստերը վկայում են, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, կառավարության, առողջապահության նախարարի ու նախարարության հանցավոր գործունեության (անգործության) անմիջական հետևանքն է». սա գրել էինք մեր դեռ 04.08.2021թ. «Հայաստանի վերաբերյալ ինչ ահավոր գաղտնիքի է տիրապետում ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, որը դուք դեռ չգիտեք» վերտառությամբ հրապարակման մեջ:

Անցավ ուղիղ 2 օր, և բնավ զարմանալի չէ, որ այս ընթացքում ոչ ՀՀ գլխավոր դատախազությունից, ոչ էլ ԱԱԾ կոչվածից LIVEnews.am խմբագրություն կամ հոդվածագրին որևէ հեռախոսազանգ, հարց չեղավ, թե այդ ի՞նչ փաստերի մասին եք գրել, չեղավ որևէ առաջարկություն կամ պահանջ` դրանք ներկայացնելու, չնայած այն փաստին, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճն ուղղակի սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը:

ՀՀ գլխավոր դատախազության և ԱԱԾ կոչվածի լռությունը, անտարբերությունը բնավ զաչմանալի չէ, քանի որ վաղուց համոզվել ենք` ՀՀ գլխավոր դատախազության և ԱԱԾ կոչվածի «տանը» մարդ չկա, Հայաստանում վաղուց առկա քաղաքական կոռուպցիան այնտեղ և իրավապահ այլ մարմիններում երևի բոլորին է կերել: Ահա այսպիսի «պետությունում» ենք ապրում մենք բոլորս:

Իսկ փաստերը, որ ունենք մենք, անողոք են:

Փաստ 1-ին. այս տարվա հուլիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասել է , որ ««Դելտա» շտամի դեպքեր գրանցվել են արդեն Ռուսաստանում և Վրաստանում»։ Այսինքն` Ավանեսյանը քաջատեղյակ է եղել հարևան Վրաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, որտեղից քաղաքացիների այցելությունները Հայաստան ամենամեծն են, «Դելտա» շտամի առկայության մասին:

Փաստ 2-րդ. ավելին. կարելի է ասել, որ Վրաստանն այդ ժամանակ արդեն կանգնած էր կորոնավիրուսի հետ կապված ծանրագույն իրավիճակի առջև, ինչին Ավանեսյանն ի պաշտոնե չէր կարող տեղյակ չլինել: Նրա վերոնշյալ ասուլիսից 3-4 օր հետո Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն, վրացական Առաջին ալիքի տեղեկացմամբ, Միջգերատեսչական խորհրդի նիստից հետո հայտարարել է . «Երկիրը կանգնած է շատ բարդ իրավիճակի առջև, մենք, ամենայն հավանականությամբ, կարող ենք թևակոխել բարդ, չորրորդ ալիք»:

Ըստ Գամղրելիձեի, երկրում համավարակաբանական իրավիճակը վատթարանում է:

Փաստ 3-րդ. Գամղրելիձեի վերոնշյալ հայտարարությունից շուրջ 10 օր հետո հայտնի դարձավ , որ Իսրայելը Վրաստանը ներառել է «կարմիր գոտու» (կորոնավիրուսային վարակի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների) ցուցակում և իր քաղաքացիներին արգելել է Վրաստան այցելել:

«Իսրայելի քաղաքացիներին հուլիսի 30-ից արգելվել է Վրաստան այցելել (բացառությամբ հատուկ դեպքերի): Aliq Media-ի փոխանցմամբ ՝տեղեկատվությունը տարածել է Վրաստանում Իսրայելի դեսպանությունը»:

«Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները Վրաստանը ավելացրել էին «նարնջագույն գոտու» (համեմատաբար մեղմ սահմանափակումներ պահանջող.- Ա. Հ.) ցուցակում: Այս երկրներից վերադառնալուց հետո բոլոր քաղաքացիների համար՝ այդ թվում  պատվաստվածների և առողջացածների, երկշաբաթյա կարանտինը պարտադիր է»:

Ավանեսյանը կամ ՀՀ առողջապահության նախարարությունը վերոնշյալ փաստին նույնպես, ի պաշտոնե, չէին կարող տեղյակ չլինել: Իրավիճակը նախարարությունից պահանջում էր, որպես առողջապահության ոլորտում լիազոր մարմին, ՀՀ կառավարություն ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

Վերոնշյալ փաստաթղթով կառավարությանը պետք է առաջարկվեր, բացառությամբ հատուկ դեպքերի, առանձին խմբերում գտնվող անձանց, արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՀՀ բոլոր այն երկրներից (այդ թվում նաև` ՌԴ-ից ու Վրաստանից), որտեղ տարածված են նոր կորոնավիրուսի «Դելտա» և մյուս վտանգավոր շտամները, իսկ ՀՀ մուտք գործող օտարերկրացիների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար սահմանել պարտադիր կարանտին, ընդ որում, ոչ թե ձևական (իրենց բնակարաններում, կեցության վայրերում ինքնամեկուսանալու, այնտեղից դուրս չգալու, այլ անձանց հետ չշփվելու ձևական, կատարման առումով չվերահսկվող պահանջով), այլ իրական (հյուրանոցներում և նման այլ վայրերում, իրական հսկողությամբ): Դա չի արվել:

Ավելին. չի առաջարկվել նույնիսկ, մինչև թեստի պատասխանի հայտնի լինելը, գոնե մեկօրյա և իրական կարանտին սահմանել SARS-CoV-2-ի նոր ու վտանգավոր շտամների առումով ռիսկային երկրներից ՀՀ ժամանող այն բոլոր անձանց համար, որոնք կորոնավիրուսի առնչությամբ Հայաստանի օդանավակայաններում են թեստավորվում:

Փաստ 4-րդ. այն դեպքում երբ Իսրայելը հուլիսի 22-ին կամ 23-ին իր քաղաքացիներին արգելել է հուլիսի 30-ից Վրաստան այցելել, իսկ դրանից էլ վաղ Վրաստանից վերադարձած բոլոր քաղաքացիների, այդ թվում նույնիսկ պատվաստվածների և առողջացածների համար սահմանել է երկշաբաթյա պարտադիր կարանտին, այս ամենին և Վրաստանում «Դելտա» շտամի առկայությանը, այդ երկրում նոր կորոնավիրուսի հետ կապված լարված համաճարակաբանական իրավիճակին քաջատեղյակ, ս. թ. հուլիսին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի, նշված նախարարության, վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած կառավարության, մի խոսքով, Նիկոլի իշխանության հանցավոր թողտվությամբ «MyWay» ավիուղիները հնարավորություն է ստացել իրականացնելու և հուլիսի 22-ից իրականացրել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով առաջին չվերթը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տեղեկացմամբ , նշված երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ` յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Ինչպե՞ս կարող էր Հայաստանի բնակչության նկատմամբ վերը ներկայացված հանցագործությունը չունենալ (այո, այո, հե՛նց հանցագործությունը) հետևանքներ… Չէ՛ր կարող, և այն, իհարկե՛, ունեցել և դեռ ունենալու է հետևանքներ` թե՛ ՀՀ-ում «Դելտա» շտամի հայտնվելու և տարածման, թե՛ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճի առումով: Ահավասիկ. Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով հուլիսի 22-ի առաջին չվերթից 11 օր հետո` օգոստոսի 2-ին, ՀՀ առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակեց հետևյալ տեղեկատվությունը .

«ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:

Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը»:

Այսինքն, ըստ վերոնշյալ հետազոտության արդյունքների, նոր կորոնավիրուսի անցյալ տարվա սովորական (Ուհանի) շտամն ընդհանրապես չի հայտնաբերվել, իսկ գերիշխողը նույնիսկ բրիտանական շտամը չէ, այլ առավել վարակիչ, ագրեսիվ ու վտանգավոր «Դելտա» շտամը (հայտնի է նաև «հնդկական շտամ» անվանմամբ), որն 90 անգամ ավելի արագ է տարածվում  և նույնիսկ 4 անգամ ավելի վարակիչ է, քան Ուհանի շտամը:

Նկատի ունենանք նաև, որ հուլիսի 22-ից էլ ավելի վաղ տարբեր երկրների քաղաքացիներ օդային ճանապարհով, անարգել և գործնականում առանց կանխարգելիչ միջոցառումների, Հայաստան մուտք են գործել Ռուսաստանից և մի շարք այլ պետություններից, որտեղ նույնպես «Դելտա» շտամը մեծ տարածում ունի և լարված համաճարակաբանական իրավիճակ է:

Կարծում ենք, ինքնին հասկանալի է, որ Հայաստանում վերոնշյալ խայտառակ, խիստ վտանգավոր և հանցավոր իրավիճակի պատասխանատուները, առաջին հերթին, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարությունն են, ինչպես նաև լայն լիազորություններ ունեցող երկրի ղեկավարը` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ու նրա գլխավորած կառավարությունը:

Վերը նշված փաստերը, ղեկավարության անթույլատրելի գործունեությունը (անգործությունը), դրա առկա և միանգամայն կանխատեսելի հետևանքները նկատի ունենալով, «Ազգային ժողով» կոչվածը, եթե հիմնականում բաղկացած չլիներ Նիկոլի խամաճիկներից կամ «ուսապարկերից» (այս վերջին բնորոշումը նախկին գումարման խորհրդարանի իշխանական պատգամավորներից մեկինն է), ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին, որպես ՀՀ վարչապետի թեկնածու, չէր ներկայացնի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ու նա էլ Նիկոլին օգոստոսի 2-ին վարչապետ չէր նշանակի: Սակայն սա խնդրի դեռ մի կողմն է…

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փոխանակ անհրաժեշտ ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու, որպեսզի Ավանեսյանը վերոնշյալի համար պատասխանատվության ենթարկվի, իր հերթին, Արմեն Սարգսյանին առաջարկել է ՀՀ առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին, Սարգսյանն էլ նրան իր օգոստոսի 3-ի հրամանագրով նշանակել է առողջապահության նախարար: Սա հենց քաղաքական կոռուպցիայի վառ արտահայտված դրսևորում է կոռուպցիայի ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին կեղծավորաբար խոսացող, վայրաբանող Նիկոլ Փաշինյանի կողմից:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի առումով մայիսի վերջերից նկատվող և հունիսին առկա հարաբերականորեն հանգիստ վիճակից հետո, հուլիսից, հատկապես, հուլիսի 2-րդ կեսից և օգոստոսի անցած օրերին արձանագրվել է խիստ անհանգստացնող ու վտանգավոր աճ: Այսօր արդեն երկրորդ օրն է, որ նոր դեպքերի քանակը գերազանցել է 300-ը (երեկ 11:00-ի դրությամբ հաստատված նոր դեպքերի քանակը` 329, այսօր` 303):

Հավատացեք, որքան էլ մենք չուզենք, վերը նշված աճը դեռ սկիզբն է… Աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի ու նրանց տեղական կամակատարների կողմից հնարավոր ամեն ինչ արվում է մեզ պատվաստման քշելու, իսկ դրանից հրաժարվողների համար պատվաստումն աստիճանաբար պարտադիր դարձնելու համար (Հայաստանում վերոնշյալ հանցավոր գործունեության /անգործության/  նպատակը, թերևս, հենց դա է): Հետևաբար ոտքի՛…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան