Հայաստանի վերաբերյալ ինչ ահավոր գաղտնիքի է տիրապետում ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, որը դուք դեռ չգիտեք

ԱՄՆ-ի պետդեպարտամենտն այս տարվա հուլիսի 26-ի իր հաղորդագրությամբ Միացյալ Նահանգների այն քաղաքացիներին, որոնք այդուհետ տարբեր առիթներով կարող էին որոշել Հայաստանի Հանրապետություն այցելել, COVID-19-ի պատճառով վերանայել իրենց այդ որոշումը։

Հաղորդագրության համաձայն, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները COVID-19-ի պատճառով Հայաստանի համար ճանապարհորդների առողջությանը սպառնացող վտանգի 3-րդ մակարդակի ծանուցում են հրապարակել, ինչը վկայում է երկրում COVID-19-ի բարձր մակարդակը:

Մեզ, անշուշտ, հետաքրքրեց Հայաստանում վերոնշյալ հաղորդագրությանը նախորդած շրջանում, հատկապես վերջին 1 ամսում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի առումով պաշտոնապես արձանագրված իրավիճակը: Արդյոք այդ իրավիճակը հիմք տալի՞ս էր վերոնշյալ հաղորդագրությամբ հանդես գալու…

ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2021թ. հունիսի 26-ին, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք, 27-ին` 69, 28-ին` 54, 29-ին` 116, 30-ին` 128, հուլիսի 1-ին` 126, 2-ին` 118, 3-ին` 125, 4-ին` 89, 5-ին` 53, 6-ին` 55, 7-ին` 140, 8-ին` 186, 9-ին` 148, 10-ին` 150:

Հաջորդ 15 օրում (հուլիսի 11-26-ը` ներառյալ) առկա է հետևյալ արձանագրումը. հուլիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք, 12-ին` 71, 13-ին` 138, 14-ին` 189, 15-ին` 163, 16-ին` 162, 17-ին` 187, 18-ին` 132, 19-ին` 92, 20-ին` 194, 21-ին` 220, 22-ին` 225, 23-ին` 221, 24-ին` 250, 25-ին` 166, 26-ին` 112 (բոլոր դեպքերն արձանագրված են տվյալ օրվա ժամը 11-ի դրությամբ):

Համեմատելով երկրորդ 15 օրում հաստատված նոր դեպքերի ընդհանուր քանակը (2625, օրական միջինը` 175) առաջին 15 օրում հաստատված նոր դեպքերի ընդհանուր քանակի հետ (1650, օրական միջինը` 110), տեսնում ենք, որ առկա է ընդհանուրը 975 նոր դեպքով, օրական միջինը 65 դեպքով (մոտ 60 տոկոս) աճ: Սակայն դա արդյոք այն ցուցանի՞շն էր, որն ԱՄՆ-ի պետդեպարտամենտին կդրդեր վերոնշյալ հաղորդագրությամբ հանդես գալու, կամ հիմք կհանդիսանար այն տեղեկատվության, որը նկատի ունենալով, հրապարակվել է նշված հաղորդագրությունը: Թե՞ առաջիկայում առավել վտանգավոր իրավիճակ է սպասվում, ինչի մասին նախապես տեղյակ են առողջապահական համապատասխան մարմինները և ԱՄՆ-ի պետդեպարտամենտը…

Իհարկե՛, սպասվում է և, իհարկե՛, տեղյակ են: Հաջորդած օրերի վիճակագրությունը հետևյալն է. հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, 28-ին` 280, 29-ին` 233, 30-ին` 264, 31-ին` 243, օգոստոսի 1-ին` 229, 2-ին` 137, 3-ին` 237, 4-ին` 280, այսինքն` ընդամենն ինը օրում` հաստատված 2083 նոր դեպք (օրական միջինը` 231 դեպք): Կարծում ենք, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի քանակը կանցնի 300-ի շեմը:

Մեր տրամադրության տակ եղած փաստերը վկայում են, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, կառավարության, առողջապահության նախարարի ու նախարարության հանցավոր գործունեության (անգործության) անմիջական հետևանքն է: Նույնի հետևանքն է լինելու նաև 2020թ. համեմատ էլ ավելի աղետալի այն իրավիճակը, որը շուտով կունենանք մենք, եթե անմիջապես չձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:

Մեկ այլ խնդիր է պարզելը, թե առկա վիճակը (որից և բխում է սպասվող վիճակը) համապատասխան պաշտոնյաների մասնագիտական տգիտության, իրենց պաշտոններում չգտնվելու, առկա վտանգներն անտեսելու կամ հանցավոր անփութությա՞ն հետևանքն է, թե դիտավորության, պետական դավաճանության… Սա համապատասխան իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է, բայց քանի որ դրանցում հիմնականում քաղաքական պոռնիկներ են աշխատում, այդ առումով հույսեր գրեթե չկան:

 

Արթուր Հովհաննիսյան