Հակահայ իշխանության հանցավոր թողտվությամբ կորոնավիրուսի նոր, առավել վարակիչ ու վտանգավոր շտամները նույնպես ներթափանցում են Հայաստան

Հայաստանը նոր աղետի շեմին

 

Դրանք արդեն իսկ ներթափանցել են Հայաստանի Հանրապետություն: Խոսքը, մասնավորապես, նոր կորոնավիրուսի (SARS-CoV-2 ), ըստ մասնագետների, գիտնականների, առավել ագրեսիվ, վարակիչ ու վտանգավոր, հիվանդության ավելի բարդ ընթացքով հատկանշվող հնդկական («Դելտա») շտամի մասին է, որն 90 անգամ ավելի արագ է տարածվում  և նույնիսկ 4 անգամ ավելի վարակիչ է, քան նոր կորոնավիրուսի սովորական տարբերակը (Ուհանի շտամը): Եթե նոր կորոնավիրուսի չինական շտամով վարակակիրը կարող է վարակել 2 հոգու, ապա «Դելտա» շտամով (B.1.617.2) վարակակիրը` 4- 8 մարդու։

Հայաստանում «Դելտա» շտամի առկայությունն արդեն ապացուցված փաստ է: Ս. թ. հունիսի 25-ի դրությամբ «Դելտա» շտամն արձանագրվել էր աշխարհի 85 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ահազանգի համաձայն, առաջիկայում հենց այդ շտամն է գերիշխող դառնալու աշխարհում։ Անկախ այս կազմակերպության նկատմամբ իմ և շատ այլ անձանց քննադատական ու խիստ բացասական վերաբերմունքից, խորհուրդ եմ տալիս նրա հրապարակած ոչ բոլոր տեղեկություններին վերաբերվել թերհավատորեն:

Հայաստան ներթափանցել ու դեռ գարնանից (եթե ոչ ավելի վաղ) առկա է նաև նոր կորոնավիրուսի բրիտանական շտամը: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մարտի 18-ին լաբորատոր փորձաքննության համար տրամադրված նոր կորոնավիրուսի 12 նմուշներից 10-ում, այսինքն` գերակշիռ մեծամասնությունում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի հենց բրիտանական շտամը (B.1.1.7, VOC-202012/01):

Բացառված չէ, որ Հայաստան արդեն ներթափանցած լինեն նաև բրազիլական և հարավաֆրիկյան շտամները, մանավանդ, որ դրանցից վերջինը` նոր կորոնավիրուսի սովորական տարբերակից մոտ 50 անգամ ավելի վարակիչ, դեռ գարնանից հայտնաբերվել է նաև Ռուսաստանում: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ նոր կորոնավիրուսի վերոնշյալ տեսակներից որևէ մեկով վարակվածը վարակակիր լինելու ընթացքում ու նույնիսկ բուժվելուց շատ կարճ ժամանակ հետո կարող է վարակվել SARS-CoV-2-ի մեկ այլ տեսակով:

Ավելին. Յոհանեսբուրգի Առողջապահության ազգային լաբորատոր ծառայության գիտնականներն այս գարնանը նախազգուշացրել են, որ հարավաֆրիկյան շտամը կարող է վտանգավոր լինել նաև կրկնավարակման վտանգի պատճառով, իսկ արդեն մշակված պատվաստանյութերը կարող են դրա դեմ ոչ արդյունավետ լինել:

Ինչպես արդեն տեղեկացրել ու փաստարկել ենք այս թեմայով մեր երեկվա` «Հայաստանի վերաբերյալ ինչ ահավոր գաղտնիքի է տիրապետում ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, որը դուք դեռ չգիտեք» վերտառությամբ հրապարակմամբ , Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը գնալով աճում են:

«Կարծում ենք, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի քանակը կանցնի 300-ի շեմը»,- գրել էինք օգոստոսի 4-ին հրապարակված այդ հոդվածում:

Եվ, ահա, հենց այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրեց , որ օգոստոսի 5 ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք և 7 մահվան դեպք, «Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ»:

Եթե նոր դեպքերի աճը չկանխարգելվի, ապա մի որոշ ժամանակ հետո մեր բուժհաստատություններում ու նույնիսկ մարզահամերգային համալիրում COVID-19-ով հիվանդների համար կարող է պարզապես տեղ չլինել: Մենք չենք գրում որևէ մեկին վախեցնելու, ահաբեկելու կամ հանգստացնելու, դուր չգալու կամ դուր գալու համար, մենք գրում ենք իրականությունը: Չեմ կարող չանդրադառնալ երեկվա վերոնշյալ հոդվածի հրապարակումից հետո ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի արձագանքին, այն ներկայացնում եմ բառացի.

«Զարմանում էմ, որ էդ թվերին դու հավատում էս ու նյութ էս գրում։ Էդ թվերը ժողովրդին ահաբեկելու և պատվաստում իրականացնելու հանար էն և մեկ էլ դրսից գումարներ ստանալու համար»:

Այո, ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած թվերին` օրական նոր դեպքերի քանակի, կորոնավիրուսային հիվանդության ու մահվան ընդհանուր դեպքերի քանակների (այսօր 11:00-ի դրությամբ արդեն համապատասխանաբար` 231 322  և 4632) վերաբերյալ, ես էլ չեմ հավատում, բայց ճիշտ հակառակ իմաստով. դրանք, ինչպես քանիցս հիմնավորել ենք մեր նախորդ հրապարակումներում, իրականում ավելին են: Հեռու չգնամ. Անձամբ ես և ինձ մերձավոր բազմաթիվ անձինք վարակվել են նոր կորոնավիրուսով, հաստատապես հենց այդ և ոչ թե մեկ այլ հիվանդությամբ, բուժվել տանը ու տարբեր պատճառներով դուրս մնացել պաշտոնական վիճակագրությունից:

Ինչ վերաբերվում է նրան, թե այդ թվերը ժողովրդին ահաբեկելու հանար են, ապա առաջարկում ենք մի փոքր տրամաբանել. ԱՆ հրապարակած այսօրվա տեղեկատվության  համաձայն, «Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1124 է»:

Դատեք ինքներդ. եթե առողջապահության նախարարությունը նպատակ ունենար դեպքերի քանակն ուռճացնելով ահաբեկելու, ապա մահվան 1124 դեպք կներկայացնե՞ր իբրև այլ հիվանդության պատճառով… Ճիշտ հակառակը` բավական հիմնավոր կասկածներ կան, որ այդ դեպքերի մեծ մասը հենց COVID-19-ի պատճառով են, սակայն մահվան դեպքերի քանակը պակաս է ներկայացվում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, դրա կանխարգելման, սահմանափակման առումով նախարարության, կառավարության ու խորհրդարանի վատ աշխատանքը, խայտառակ անգործությունն առավել չընդգծելու նպատակով:

Անդրադառնալով պատվաստում իրականացնելու նպատակին, նկատի ունենանք, որ այդպիսի նպատակ, իրոք, կա, SARS-CoV-2-ը ու դրա նոր, առավել վտանգավոր շտամները ստեղծած կամ դրանց ստեղծումը համապատասխան գիտնականներին պատվիրած աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի ու տարբեր երկրներում նրանց կամակատարների, վեցանոցների գերնպատակը հենց դա է: Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստման վտանգներին նախկինում քանիցս անդրադարձել ենք, այժմ չկրկնենք դրանք:

Ընդամենն ընդգծենք, որ վերոնշյալ անձնավորության մտայնությունն ունեցողների` պաշտոնապես ներկայացվող դեպքերի քանակը չափազանցված, կեղծ համարողների և իրենց այդ կարծիքը, համոզմունքը սոցիալական ցանցերով, ԶԼՄ-ներով տարածողների մի մասը միտումնավոր, մյուս մասն առանց որևէ չար դիտավորության և ակամա դրդում են շատ- շատերին անզգույշ լինել, անտեսել վտանգը, դրանով իսկ նպաստում են վարակի առավել մեծ տարածմանը, ինչն այդպես շարունակվելու դեպքում կհանգեցնի աղետալի իրավիճակի:

Եվ այդ իրավիճակում կկիրառվեն ծայրահեղ սահմանափակումներ, աղետալի իրավիճակը հենց ինքը շատերին կդրդի վազել պատվաստման: Մի օր էլ իշխանություններն իրենց իրավունք կվերապահեն պարտադիր դարձնել պատվաստումը չպատվաստվածների համար, ինչն արդեն իսկ աստիճանաբար անում են: Կստացվի, որ այդ մարդիկ դեմ լինելով պատվաստմանը, իրենք չհասկանալով և ակամա նպաստեցին դրան:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան