ՀՀ պաշտպանության նախարարը հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի օգոստոսի 5-ին կայացած նիստում հրամայել է  ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնավորապես, իր ելույթում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շատ խիստ հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։

Ընդ որում, նա նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են: