Բա Սյունիքի բարձունքները ո՞նց եք պաշտպանելու, Արցախի խնդիրը ո՞նց եք լուծելու (տեսանյութ)

Եթե էսպես այստեղ եք, բա կառավարությունում ինչե՞ր եք անելու, բա Սյունիքի բարձունքները ո՞նց եք պաշտպանելու, բա Արցախի խնդիրը ո՞նց եք լուծելու, բա այս քայքայված տնտեսությունը։ Էլի մանկապարտեզային խաղերով եք վերականգնելու։  Այսօր այս մասին ամբիոնից նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Այսօր դուք տեսնում եք, թե քաղաքական մեծամասնությունը ինչ մակարդակի է։ Նրանք եկել են, և այս իրավիճակում, երբ երկիրը իրենց ձեռքով ավերել են, քանդել են, եկել են Ձեզ այստեղ պրիմիտիվ խաղերով ուզում են ապացուցել, որ ընդդիմությունը այնքան անմիասնական է, որ չի կարողանում իր իսկ թեկնածուի օգտին քվեարկել», – հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում