Վրաստան. Անցյալի սխալները ճանաչված են ոչ ամբողջովին…

Վրաստանում զարմանալի փոփոխություններ են տեղի ունենում: Հանրապետությունը ոչ միայն սկսել է ավելի ակտիվորեն հակադրվել բոլոր տեսակի «ԼԳԲՏ-համայնքներին», այլև եկավ ժամանակը, երբ վրացական իշխանությունները պաշտոնապես խոստովանեցին, որ տասնամյակներ շարունակ սխալներ են գործել: Մենք խոսում ենք սխալների մասին, բայց տողերիս հեղինակը դրանք համարում է ոչ թե սխալներ, այլ հանցագործություն երկու անկախ պետությունների՝ Աբսնի Հանրապետության (Աբխազիա) և Հարավային Օսիայի Հանրապետության դեմ:

Ինչպես 2021 թվականի օգոստոսի 3-ին հայտնեցին տարբեր ԶԼՄ-ները, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի 10-ամյա գործողությունների ծրագրի ներկայացման ժամանակ, այն ամենը, ինչ վրացիներն արել են XX դարի 90-ականների սկզբից ի վեր՝ դա «Վրաստանի իշխանությունների սխալ քաղաքականության» հետևանքն էր: Սակայն այդ ամենը, սկսած Զվիադ Գամսախուրդիայի կարգախոսից՝ «Վրաստանը վրացիների համար», վերջին տասնամյակներին ինչ վրացիներն արեցին՝ «սխալ» էր, ինչպես ասում էին աբխազները, օսերը և հայերը, հատկապես՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հայերը, որոնք վրացիների կողմից ենթարկվել էին ցեղասպանության: Բայց մեր նյութը Աբխազիայի և Հարավային Օսիայի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության (վրացիների կողմից) մասին չէ, չնայած Սուխում քաղաք ներխուժելը և նպատակաուղղված փնտրել, ապա՝ սպանել հայ համայնքի առաջնորդ Ալբերտ Թոփալյանի տարեց մորը՝ տիպիկ «թյուրքականությունն» է, նույնիսկ կարող եմ ասել՝ պանթուրքիզմ, ոչ թե «սխալ» կամ «ոչ ճիշտ քաղաքականություն»…

Իհարկե, կարելի էր գովել բատոնո Ղարիբաշվիլուն համարձակություն ունենալու համար՝ անվանել այն, ինչ Վրաստանը արել էր նախորդ տարիներին,  «իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականություն»: Բայց միևնույն ժամանակ նա շարունակում է պնդել Վրաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի հերթական  օկուպացիայի մասին: Ահա Ղարիբաշվիլու խոսքերը. «Մեր ոչ ճիշտ քաղաքականության հետևանքն այն է, որ 90-ականների սկզբին մենք առաջին անգամ ունեցանք քաղաքացիական առճակատում` եղբայրասպանություն: Մենք ժամանակավորապես կորցրինք մեր տարածքները, այնուհետև կրկնեցինք սխալը 2008-ին, երբ չկարողացանք խուսափել ամենադժվար սադրանքից, որը հանգեցրեց մեր սեփական նախնադարյան պատմական տարածքների օկուպացիային և այսպես կոչված ճանաչման քաղաքականությանը»: Եկեք ուշադրություն դարձնենք. Ղարիբաշվիլին հայտարարում է, որ մինչև 1930 թվականը երբեք Վրաստանի մաս չհանդիսացած Աբխազիայի կամ Սուխումի օկրուգ, ինչպես այս տարածքը կոչվում էր Ռուսական կայսրության օրոք, իբրև «վրացական նախնադարյան պատմական տարածքներ են»: Իսկ Հարավային Օսիան, որտեղ վրացիները զանգվածաբար սկսեցին հաստատվել 1920 թվականի օսերի ցեղասպանությունից հետո, ընդհանրապես հանվել է համատեքստից, չնայած ամբողջ աշխարհը գիտի, որ օսերը Ռուսաստանին միացել են շատ ավելի վաղ, քան Քարթլի-Կախեթի թագավորությունը:

Մենք այս ամենը ցույց ենք տալիս, որպեսզի Հայաստանում համոզվեն, որ Վրաստանի պահվածքը ազգային հարցի վերաբերյալ՝ դա ոչվրացիների նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է:

Շարունակենք ուսումնասիրել Ղարիբաշվիլու հայտարարությունները: Վրաստանի վարչապետի խոսքով՝ «օկուպացիան երկրի համար հիմնական մարտահրավերն է»: Այսինքն՝ ԱՄՆ -ի և Իսրայելի մեկ այլ խամաճիկային դրածոն Թբիլիսիում Աբխազիայի (Աբսնի) և Հարավային Օսիայի անկախությունը «օկուպացիա» է անվանում, ասես աբխազներն ու օսերը «զավթեցին» իրենց սեփական հողերը: «Մեր կառավարությունը հաջողությամբ հաղթահարում է այս մարտահրավերը: Ես նկատի ունեմ մեր դիվանագետների ջանքերը չճանաչման քաղաքականության ուղղությամբ, սակայն այս մարտահրավերը մնում է մեծ խնդիր մեր բնակչության, մեր ապագա սերունդների համար»,-ասել է Ղարիբաշվիլին: Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքերով՝ անհրաժեշտ է ապահովել, որ աբխազների ու օսերի բնակությունը վրացիների հետ (այսինքն՝ էլի ենթարկվել օկուպացիայի…) «այլընտրանք չունենա»: Հայաստանի քաղաքացիները տեսնո՞ւմ են, թե ինչպես է Ղարիբաշվիլու «երազանքը» համընկնում նրան, ինչին ուզում են հասնել Ի. Ալիևը և նրա երևանյան խամաճիկը: «Դա պետք է արվի ամեն օր առաջիկա 10 տարիների ընթացքում, և դա պետք է լինի մեր կառավարության և մեր ժողովրդի մտահոգությունը»,- ասել է Ղարիբաշվիլին: Նա հավելեց, որ դրա միակ ելքը «երկրի զարգացումն ու բարգավաճումն է»:

Եվ այսպես՝ Վրաստանում դեռ չեն հասկանում (ինչպես Բաքվի ֆաշիստները չէին հասկանում ու չեն՝ Արցախի հարցի շրջանակում), որ պատերազմներից և ցեղասպանությունից հետո ապրիորի հնարավոր չէ «համակեցություն», որ խաղաղության և կայունության ամենակարճ ճանապարհը Վրաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն է:

…Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքում աբխազների և օսերի ոչնչացումն ազգային ատելության հիմքով և Թբիլիսիի ագրեսիվ գործողությունները նախկին ինքնավար հանրապետությունների դեմ՝ անցած դարի 80-ականների վերջին- 90-ականների սկզբին, ինչպես նաև 2008-ի պատերազմը, Հարավային Օսիայի և Աբխազիայի ժողովուրդները համարում են ցեղասպանություն, իսկ Վրաստանի նախկին առաջնորդներ Զվիադ Գամսախուրդիայի, Էդուարդ Շևարդնաձեի և Միխայիլ Սաակաշվիլու քաղաքականությունը համարում են ֆաշիստական: Վրաստանը դեռ մնում է այն երկիրը, որտեղ արդարացնում են ոչ վրացիների նկատմամբ պետական ​​ամենաբարձր մակարդակով կատարված իրենց հանցագործությունները, այսինքն՝աբխազների, օսերի և հայերի դեմ… Վրաստանը մնում է ցեղասպան պետություն, նա դեռ հեռու «մինչև մարդը իր ճամփան»: 

Սերգեյ Շաքարյանց