Երբ ՔՊ ներկայացուցիչը հարցնում է՝ ինչու չես ծառայել, հարց է առաջանում. իսկ Փաշինյանին հարցրե՞լ եք (տեսանյութ)

Մեր առաջնահերթությունը ոչ թե աղմուկ հանելն է, որ անվտանգությունը սարսափելի վիճակում է, այլ այն մարդիկ, ովքեր այս իշխանությանը վստահել են, տարբեր պատճառներով ձայն են տվել, իրենց բացատրել, ցույց տալ, թե ինչ արհավիրք են բերել իրենց ձեռքով ու այնպես անել, որ հնարավորինս շուտ այս իշխանությունն որոշում կայացնող չլինի։ Այսօր այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով Հայկ Սարգսյանի այն հարցադրմանը, թե ինչու Իշխան Սաղաթելյանը չի ծառայել բանակում, Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Երբ ՔՊ որևէ ներկայացուցիչ հարցնում է ինչ-որ մեկին, թե ինչու չես ծառայել,  միանգամից տրամաբանական հարց է առաջանում. այդ հարցը Նիկոլ Փաշինյանին տվե՞լ եք, Արսեն Թորոսյանին հարցրե՞լ եք»։

Մանրամասները՝ տեսանյութում