Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր միկրոբլոգում բարեկամության և սատարման խոսքեր է ուղղել հայ ժողովրդին.  «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200 000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։