Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Կամոյի Մակունցին շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,-ասված է հրամանագրում։