Հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում. Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):

Բայց պաշտոնապես Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ որևէ հաստատում դեռ չկա:

Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:

Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում… Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց…

Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ…»։