Ուկրաինայի ռազմածովային ուժերը ստացել են թուրքական առաջին «Բայրաքթար TB2» ԱԹՍ-ն

Ուկրաինայի ռազմածովային ուժերը թուրքական «Բայրաք» ռազմարդյունաբերական ընկերությունից ստացել են առաջին «Բայրաքթար TB2» հարձակողական անօդաչու թռչող սարքը: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից:

Փորձարկումից հետո ԱԹՍ-ն իր պահեստամասերով ու հեռակառավարվող սարքավորումներով կգործարկվի Ուկրաինայի ռազմածովային ուժերում:

«Բայրաք» ռազմարդյունաբերական ընկերությունը 2019-ին հայտարարել էր, որ Ուկրաինային վեց «Բայրաքթար TB2» հարձակողական ԱԹՍ-ի վաճառքի 69 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել: Թուրքական կողմը նշել է, որ գործարքի մեջ ներառված է նաև ԱԹՍ-ների զինամթերքը: